Կամչատկայում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի երկրամասում, չորեքշաբթի հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը։
«Սեյսմիկ իրադարձության օջախը գտնվել է 31 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նիկոլսկոյե գյուղից 31 կմ հեռավորության վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային վարչության տվյալներով՝ Կամչատկայի բնակիչները ցնցումներ են զգացել մինչև երեք բալ ուժգնությամբ։
Կարծիքներ