Կասպից ծովի ափին սատկած փոկեր են հայտնաբերվել

Ադրբեջանի էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցները Կասպից ծովի ափին 17 սատկած փոկ են հայտնաբերել։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Կասպից ծովի Դաղստանի ափին փոկերի զանգվածային սատկելու հայտնաբերման կապակցությամբ էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության աշխատակիցները ծովի ադրբեջանական հատվածում լայնածավալ դիտարկում են անցկացրել։ Կենսաբազմազանության պաշտպանության ծառայության Ֆիրուդդին Ալիևի կողմից դիտարկման ընթացքում հայտնաբերվել է փոկի ընդհանուր 17 դիակ»,- ասվում է տեղեկատվության մեջ։
Ըստ նախարարության՝ սննդամթերքի անվտանգության գործակալության փորձագետների հետ միասին դիակի նմուշներ կվերցվեն՝ փոկերի սատկելու պատճառները պարզելու նպատակով։
Ավելի վաղ հաղորդվել էր Դաղստանի Կասպից ծովի ափին սատկած փոկերի հայտնաբերման մասին։ Տարածաշրջանի բնական պաշարների նախարարության տվյալներով՝ հայտնաբերված կարմիր գրքում գրանցված սատկած փոկերի թիվը կազմել է 2,5 հազար, փորձագետների կարծիքով՝ բնական գազի արտանետումների պատճառով թթվածնային քաղցը կարող է լինել փոկերի զանգվածային մահվան պատճառ։
Կարծիքներ