Մեսսին չի վերադառնա Բարսելոնա
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին այս ամառ չի վերադառնա «Բարսելոնա»: Ինչպես տեղեկացնում է TyC Sports-ը, արգենտինացին բացառել է կատալոնական ակումբ վերադառնալու հնարավորությունն այն բանից հետո, երբ ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոսել է երիտասարդ թիմ կառուցելու մասին:
Նշվում է, որ «Բարսա» տեղափոխությունը դժվար թե հնարավոր լինի մոտ ապագայում և ներկայիս ղեկավարության օրոք, գրում է armsport.am-ը։
Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։
Կարծիքներ