Առուշ Առուշանյանն այսօր կներկայանա նախաքննական մարմին
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 32153719 քրեական գործով Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը համապատասխան քննչական գործողություններին մասնակցելու նպատակով ս/թ մայիսի 24_ին, ժամը 12.00_ին հրավիրվել էր քննչական կոմիտե։ Ա.Առուշանյանի խնդրանքով հիշյալ գործողությունների կատարումը հետաձգվել է մեկ օրով, վերջինս նախաքննական մարմին է ներկայանալու մայիսի 25-ին, ժամը 11-ին:
Կարծիքներ