Լոնդոնում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները

Լոնդոնում կհանդիպեն Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարները

Հունիսի 21-22-ը ընկած ժամանակահատվածում Լոնդոնում տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանի և Էնթոնի Բլինքենի հանդիպումը:

Այս մասին գրում է ermenihaber-ը:

Տեղեկացվում է, որ հանդիպումը տեղի է ունենալու Լոնդոնում Ուկրաինային օգնություն տրամադրելուն նվիրված խորհրդակցության շրջանակներում:

Մերձավոր Արևելքի հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող «Al-Monitor» լրատվականի հետ զրույցում դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են Թուրքիայի առարկությունները կապված Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության հայտի վավերացման հետ:

Թուրքական աղբյուրներն առայժմ չեն հաստատում այս տեղեկությունը:

Աղբյուրը նշում է, որ Ֆիդանը Թուրքիայում համապետական ընտրություններից հետո երկրի նորանշանակ արտգործնախարարի պաշտոնում Բլինքենի հետ հանդիպելու է առաջին անգամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում