Բրիստոլաում 20 ոստիկաններ վնասվածքներ են ստացել անկարգությունների ընթացքում

Բրիստոլաում 20 ոստիկաններ վնասվածքներ են ստացել անկարգությունների ընթացքում

Իրավապահ մարմինների քսան աշխատակիցներ են վնասվածքներ ստացել Բրիստոլում՝ Անգլիայի հարավ – արեւմուտքում, տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով: Մարտի 22-ին այդ մասին հայտնել Է քաղաքային ոստիկանության պետ Էնդի Մարշը Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ոստիկաններից մեկի մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, եւս մեկ աշխատակից հոսպիտալացվել Է պնեւմոտորաքսի կասկածանքով: «Մարդիկ հարձակումներ Էին գործում ոստկանության աշխատակիցների վրա, հրկիզում ծառայական ավտոմոբիլներ, կոտում ապակիներ: Նրանք եկել Էին, որպեսզի կռվի բռնվեին ոստիկանության հետ: Մենք արեցինք հնարավոր ամեն ինչ իրավիճակը հանգստացնելու, ամբոխին ցրելու համար: Սակայն, դժբախտաբար, բողոքի ակցիան վերաճեց բռնության ակտերի»,- նշել Է Մարշը: Նա հավելել Է, որ այս պահին անկարգությունների հետքերով ձերբակալված Է յոթ մարդ:

Մարտի 21-ին ցերեկը շուրջ 3 հազար մարդ Է մասնակցել Բրիստոլում կայացած խաղաղ ցույցին այն օինագծի դեմ, որն այլ բաների թվում ընդլայնում Է ոստիկանների իրավունքները փողոցային ակցիաները ցրելիս: Մութը վրա հասնելուն պես շուրջ 500 բողոքավորներ գնացել են դեպի ոստիկանական տեղամաս եւ սկսել հարձակվել կարգի պահապանների վրա: Անկարգություններ հրահրողները կոտրել են շենքի լուսամուտները եւ հրկիզել ոստիկանական ֆուգոն:

Իրավապահ մարմինների աշխատակիցների վրա են նետել պայթակներ եւ ծանր առարկաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում