Ուկրաինահայ բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը հաղթել է մեքսիկացի Ալֆրեդո Դիաս Մինյարեսին
Մեքսիկայի Ակապուլկո քաղաքում WBC 60-րդ կոնգրեսի ժամանակ տեղի ունեցած բռնցքամարտի երեկոյի շրջանակում հանդես է եկել նաև ուկրաինահայ բռնցքամարտիկ Արամ Ֆանիյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Միջին քաշային կարգում նա մրցել է տեղացի Ալֆրեդո Դիաս Մինյարեսի հետ: Պայքարն ավարտվել է 5-րդ ռաունդում:
Արամ Ֆանիյանը WBO Oreiental-ի չեմպիոն է, իսկ անցյալ տարի նա նվաճել է IBO վարկածով միջազգային չեմպիոնի տիտղոսը։
Կարծիքներ