Ներկայացվել է Google-ի ծառայություններով Honor առաջին սմարթֆոնը

Ներկայացվել է Google-ի ծառայություններով Honor առաջին սմարթֆոնը

Honor-ը ներկայացրել է իր առաջին սմարթֆոնը Huawei-ի առանձնանալուց հետո, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Verge պարբերականին:

Honor V40 (View 40) մոդելն ունի 6.72-դյույմանոց OLED-էկրան թարմացման 120 հերց հաճախականությամբ եւ 2676x1236 պիքսելով: Սարքի առաջնամասում կա կրկնակի տեսախցիկի տեղ: Դեվայսի հետնամասում գտնվում է եռակի տեսախցիկ 50, 8 եւ 2 մեգապիքսել օբյեկտիվով:

Ֆլագմանը հիմնվում է MediaTek Dimensity 1000+ չիպի վրա, ունի ութ գիգաբայթ օպերատիվ, 128 կամ 256 գիգաբայթ ներկառուցված հիշողություն, ապահովում է աշխատանքը հինգերորդ սերնդի ցանցերում: Գաջեթն ունի 4000 միլիամպեր/ժամ ծավալով մարտկոց: Սմարթֆոնը ներկայացված է չինական շուկայի համար, իսկ լրագրողների խոսքով՝ դրա միջազգային տարբերակը կարող է ստանալ Google ծառայությունների աջակցությունը:

Honor V40-ի արժեքը կազմել է 3599 յուան կամ շուրջ 41 հազար ռուբլի: 256 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ հեռախոսի տարբերակը գնահատվել է 3999 յուան կամ շուրջ 46 հազար ռուբլի: Ընկերությունը չի հայտնում՝ կլինի՞ արդյոք նորույթի միջազգային թողարկումը, եւ երբ այն կկայանա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում