Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Անկարայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի իրագործումը

Բլինկենն ու Չավուշօղլուն քննարկել են Անկարայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի իրագործումը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Անկարային՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված Մոնտրոյի կոնվենցիայի կատարման համար։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքներով տարածված գրավոր հայտարարության մեջ։

«Քարտուղար Բլինքենն իր երախտագիտությունն է հայտնել Թուրքիայի կողմից Մոնտրոյի կոնվենցիայի շարունակական կիրառման, ինչպես նաև այս հարցի վերաբերյալ արտգործնախարար Չավուշօղլուի վերջին հայտարարությունների համար: Պետքարտուղարը նաև շնորհակալություն է հայտնել Թուրքիային Ուկրաինային, նրա ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում ցուցաբերած ամուր աջակցության համար»,- ասել է դիվանագետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում