Հանրահավաք են պլանավորել անել այն երեք ուժերը, որոնք հանդիսանում են նախկիններ. Ռոմանոս Պետրոսյան
Կեսգիշերային մտքեր.
Այսինքն ճի՞շտ եմ հասկանում.
Հեղափոխությունից հետո իբր հանրության «հույսերը չարդարացնելու» եւ բարեփոխումներ չանելու հետեւանքով մեր ժողովրդին «հուսախաբության հասցնելու» պատրվակով ՀՀ իշխանությունների դեմ առաջիկայում «ընդդիմադիր» տրամաբանությամբ հանրահավաք են պլանավորել անել այն երեք ուժերը, որոնցից առնվազն երկուսն ինքնին հանդիսանում են ՆԱԽԿԻՆ քաղաքական համակարգի հիմնասյուներն ու նախահեղափոխական վիճակի ուղղակի պատասխանատուները (ՀՀԿ-ի հետ երեք-չորս անգամ կոալիցիոն կառավարությանը մաս կազմելով), իսկ այն երրորդը՝ հետհեղափոխական իրականության տրամաբանության մեջ կոչված էր՝ բացահայտելու եւ իրավական գնահատականներ տալու առաջին երկուսի «պետականաքանդ ու հայրենադավ» գործունեությանը՞...
Հ.Գ. Ավելի կարճ. մեզանից դժգոհ են՝ իրենց իսկ կառավարման շրջանին «արժանի իրավական ու քաղաքական գնահատական» չտալու համա՞ր... :))
Հ.Գ.Գ. Ու իրենց թվում է՝ մեր հանրության հիշողությունն այդքան կարճ է՞, թե՞ հույս ունեն, որ հայաստանյան հասարակության ողջամտության ու սթափ մտքի հետ «մի բան այն չէ»...
Խորը հիասթափություն է ձեզ սպասվում, խորը. ավելի լավ է՝ առնվազն մինչեւ 2023թ. ձեր մասին մի հիշեցրեք հանրությանը, գուցե այդ փուլում փոքր-ինչ խամրած կլինի ձեր քաղաքական կառավարման ամոթալի հետագիծը։
Կարծիքներ