Թրամփը Բայդենին անվանել է «կեղծ նախագահ»
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրություններում հաղթած դեմոկրատ թեկնածու Ջո Բյադենին անվանել է «կեղծ նախագահ»: Այս մասին ամերիացի առաջնորդը գրել է Twitter-ում՝ այս տարի կայացած ընտրությունները համեմատելով երրորդ երկրների ընտրությունների հետ:
«Երիտասարդ զինվորականը, որը ծառայել է Աֆղանստանում, ինձ պատմել է, որ ընտրություններն Աֆղանստանում առավել անվտանգ և լավ են անցնում, քան 2020 թվականի ընտրություններն ԱՄՆ-ում: Մեր ընտրությունը՝ միլիոնավոր և միկիոնավոր փոստով ուղարկված կեղծված քվեաթերթիկներով, երրորդ աշխարհի երկրների ընտրություն էր»,- գրել է Թրամփը:
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ըստ հրապարակված վերջնական արդյունքների՝ հաղթող է ճանաչվել Ջո Բայդենը՝ ստանալով ընտրիչների աջակցությունը: Նրա երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Կարծիքներ