2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին ԱԱՏՄ-ն ստացել է շուրջ 283 դիմում-բողոք
2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է շուրջ 283 դիմում-բողոք, որոնց մեծ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։
37 դիմում-բողոք վերահասցեագրվել է, 15-ը՝ վերադարձվել, իսկ 58-ի դեպքում տրվել է պարզաբանում։
Դիմում-բողոքների գերակշիռ մասը՝ 145-ը կամ 51.2 %-ը վերաբերել է աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման, 104-ը կամ 36․7 %-ը՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, 26-ը կամ 9․1 %-ը՝ բժշկական սպասարկման, և 8-ը կամ 2․8%-ը՝ դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտներին։
Տեսչական մարմնի՝ աշխատանքային իրավահարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերահսկողական գործառույթների ընդլայնումից՝ 2020 թ․-ի հուլիս ամսից սկսած մինչև տարեվերջ ստացվել էր շուրջ 60 դիմում-բողոք։
Կարծիքներ