ՖԻՖԱ-ն միլիարդներ է գողացել Շվեյցարիայից. Լաուրենտիս
ՖԻՖԱ-ն միլիարդներ է գողացել Շվեյցարիայից, որտեղ ոչ ոք չի վերահսկում դրանք։ Այս մասին հայտարարել է «Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը։
«Դուք տեսե՞լ եք ֆիլմը այն մասին, թե ինչ են նրանք անում վերջին տարիներին, նրանք միլիարդներ են գողացել Շվեյցարիայից՝ եվրոպական որևէ իրավասության սահմաններից դուրս, ոչ ոք նրանց չի վերահսկում», – Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Corriere dello Sport-ը։
Ավելի վաղ Բելինցոնա քաղաքի շվեյցարական դատարանն արդարացրել էր ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Յոզեֆ Բլատերին և ՈՒԵՖԱ-ի նախկին ղեկավար Միշել Պլատինիին խարդախության գործով մեղադրանքը։
Կարծիքներ