Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին կուսակիցները կարող են անվստահություն հայտնել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին Պահպանողական կուսակցությունից իր գործընկեր բրիտանացի պատգամավորները կարող են անվստահություն հայտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ քվեարկությունը նախատեսված է հունիսի 6-ի երեկոյան:
Քվեարկության օրը նշանակվել է այն ժամանակ, երբ առնվազն 54 պահպանողական պատգամավոր, այսինքն՝ խմբակցության 15 տոկոսը, Ջոնսոնին ուղղված անվստահության նամակներ է հղել:
Եվ որպեսզի Բորիս Ջոնսոնը հրաժարական տա, նրա կուսակիցներից առնվազն 180-ը պետք է քվեարկի անվստահություն հայտնելու օգտին: Դա խմբակցության անդամների մեծամասնությունն է։ Կհաջողվի արդյոք ձայների նման քանակ հավաքել, դեռ պարզ չէ: Բորիս Ջոնսոսնի հրաժարականի մասին դեռ հրապարակային հայտարարություն արել է 46 պատգամավոր:
Կարծիքներ