Երևանի Գևորգ Հովսեփյան փողոցում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և գազատար խողովակին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 6-ին, ժամը 13։19-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Գևորգ Հովսեփյան 6 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Ա․, ծնված 2000 թ․) բախվել է մոտակայքում գտնվող էլեկտրական սյանը և գազատար խողովակին։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Ford» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն։
Կարծիքներ