Քերոբյանը Նորակերտի հողամասերի կադաստրային անճշտություններին և իրավական կարգավիճակի ճշգրտմանն առնչվող հարցեր է քննարկել

Քերոբյանը Նորակերտի հողամասերի կադաստրային անճշտություններին և իրավական կարգավիճակի ճշգրտմանն առնչվող հարցեր է քննարկել

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։

Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, և ամփոփելով քննարկումը` հավաստիացրել, որ կքննարկվեն բարձրացված հարցերի հնարավորինս արագ լուծման ուղիները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում