Վրաստանի Կախեթիի շրջանում հրդեհ է բռնկվել Radisson Collection հինգաստղանի հյուրանոցում

Վրաստանի Կախեթիի շրջանում հրդեհ է բռնկվել Radisson Collection հինգաստղանի հյուրանոցում

Վրաստանի Կախեթիի շրջանում հրդեհ է բռնկվել Radisson Collection հինգաստղանի հյուրանոցում, մարդկանց տարհանում են, հաղորդում է РИА Новости-ն:

«Այժմ հյուրանոցում գտնվողներին են տարհանում, ոչ ոք չգիտի՝ ինչ է տեղի ունեցել»,- գործակալության հետ զրույցում ասել է հյուրանոցի աշխատակցուհիներից մեկը:

Տեղի փրկարարական ծառայությունը տեղեկացրել է, որ մարդկանց տարհանում են ուժեղ ծխածածկույթի պատճառով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում