Բազումի ոստիկաններն անչափահասի գրպանում թմրանյութ են հայտնաբերել
ՀՀ ոստիկանության Բազումի բաժնի ոստիկաններն անչափահասի գրպանում թմրանյութ են հայտնաբերել։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
«Հոկտեմբերի 13-ին ոստիկանության Բազումի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձորի Սայաթ-Նովայի զբոսայգում մի անչափահասի մոտ թմրանյութ կա։ Ոստիկանները կասկածվողին զբոսայգուց բերման ենթարկեցին բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն կանեփանման զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ թմրամիջոցը իրենն, է, քաղել է Վանաձորում վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ