Բեռլինի գիշերային ակումբներում պարելն արգելվել է

Բեռլինի գիշերային ակումբներում պարելն արգելվել է

Կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին նոր սահմանափակումների շրջանակում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում որոշել են դեռ չփակել դիսկոտեկներն ու գիշերային ակումբները, սակայն պարելն արգելվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։

«Ընդհանուր առմամբ, պարային ժամանցն արգելված է, բայց հաստատությունները չեն փակվում: Սա նշանակում է, որ ակումբներն ու դիսկոտեկները կարող են շարունակել աշխատել, կմատուցեն գաստրոնոմիական ծառայություններ, բայց պարել չի կարելի»,-  պարզաբանել են քաղաքային իշխանությունները։

Համապատասխան արգելքը կգործի դեկտեմբերի 8-ից հունվարի 2-ը։

Հիշեցնենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը խստացրել է կանոնները COVID-19-ի դեմ չպատվաստվածների համար։ Այսպիսով, երկրի չպատվաստված բնակիչներին արգելվել է գնալ խանութներ, սրճարաններ ու կինոթատրոններ։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում