Բերբոքը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու գաղափարը

Բերբոքը մերժել է Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու գաղափարը

Չնայած ուկրաինական հակամարտությունից ԵՄ հոգնածության մասին խոսակցություններին, դրա սառեցումը հակաարդյունավետ քայլ կլինի և կունենա հակառակ արդյունք։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։

«Թվում է, թե կոնֆլիկտի սառեցումն իր հետ կբերի ձմեռային խաղաղություն և անդորր, բայց իրականում հակամարտության սառեցումը կունենա հակառակ արդյունքը», - հայտնել է Բերբոքը:

Նրա խոսքով՝ Եվրոպայում սառեցման գաղափարն ավելի ու ավելի է լսվում «հոգնածության մասին» բառերի հետ մեկտեղ, երբ ոմանք մտածում են, թե արդյո՞ք ժամանակը չէ դադարեցնել Ուկրաինային աջակցելը։ Ըստ արտգործնախարարի՝ սառեցումը կհանգեցնի Ուկրաինայի ինքնիշխանության և ինքնուրույնության վերացման։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում