Թուրքիայում ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 1 զոհ, 30 վիրավոր

Թուրքիայում ռուս և ուկրաինացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուս է շրջվել. կա 1 զոհ, 30 վիրավոր

Թուրքիայի հարավ-արևմուտքում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ, հաղորդում է Demiroren գործակալությունը:

Մուղլա-Դենիզլի ավտոճանապարհին տեղի ժամանակով մոտ 07:30-ին բախվել են դպրոցական և զբոսաշրջային ավտոբուսները: Վերջինում, ըստ գործակալության, եղել է 41 զբոսաշրջիկ Ռուսաստանից և Ուկրաինայից:

Վերջին տվյալների համաձայն, տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը մահացել է վթարի հետևանքով: Բոլոր տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում