Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը
Ասֆալտապատվել է Գեղարքունիքի մարզի Արծվանիստ համայնքի ճանապարհը: Ասֆալտապատման լուրը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկանը:
«Արծվանիստցիների շնորհակալական նամակը վերջերս հնչեց ԱԺ-ում:
Գյուղի 22-րդ միջհամայնքային փողոցը գլխավոր ճանապարհին կապող հիմնական փողոցն է, որով անցնում է տրանսպորտային միջոցների 80 տոկոսը»,- գրառել է նախարարը։
Նա նաեւ հայտնել է, որ այս տարի Արծվանիստում սուբվենցիոն ծրագրով կառուցվելու է նաև նոր ջրատար, որն ապահովելու է շուրջ 3000 շահառուի անխափան ջրամատակարարումը:
Կարծիքներ