Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը.The Guardian

Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը.The Guardian

Բրիտանական The Guardian թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության տվյալները կեղծելու համար, գրում է ermenihaber-ը։

Թերթն անիրատեսական է համարել, հատկապես, համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, որոնց համաձայն՝ վարակի դեպքերը վերջին մեկ ամսում մոտ 72 տոկոսով նվազել են։ 2021 թ․ ապրիլին Թուրքիայում հայտարարվել էր  60․000 դեպքի մասին, այժմ այդ թիվը 10․000-ից էլ պակաս է։

Մինդեռ ըստ բրիտանական պարբերականի՝ իրականում Թուրքիայի իշխանությունները պարզապես ավելի քիչ թեստավորում են անցկացնում՝ փորձելով չվախեցնել զբոսաշրջիկներին և նպաստավոր պայմաններ ստեղծել տուրիզմի համար, հաշվի առնելով առաջիկա հանգստի սեզոնը։ Կորոնավիրուսով վարակակիրների թվով Թուրքիան աշխարհում 5-րդն է:

Աղբյուրը համոզված է նաև, որ Թուրքիայում իրականում մահվան դեպքերն էլ ավելի շատ են, քան հրապարակվում է պաշտոնապես։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում