Մխիթարյանը Ա Սերիայի 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում է
Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը WhoScored կայքի վարկածով ընդգրկվել է Ա Սերիայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում։
Նա կայքի կողմից ստացել է 7,3 միավոր։ Ամենաբարձր՝ 7,6 միավոր են ստացել «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և «Նապոլիի» առաջատար Լորենցո Ինսինյեն։
Ա Սերիայի արդեն ավարտված մրցաշրջանում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Կարծիքներ