Ճապոնիայում սկսվել է կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը
Ճապոնիայում սկսվել Է կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը մրցարշավի երկու գլխավոր ֆավորիտների՝ Ֆումիո Կիսիդայի եւ Տարո Կոնոյի միջեւ:
Կուսակցությունը ուղիղ հեռարձակում Է իրականացնում իր կայքում:
Առաջին փուլի արդյունքներով՝ Ճապոնիայի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիսիդան կառավարող կուսակցության ղեկավարի ընտրությունների առաջին փուլում առաջատարն Էր մեկ ձայնի առավելությամբ. նրա օգտին եղել Է 256 քվեաթերթիկ:
Պատվաստման գործերի նախարար Տարո Կոնոնը, որն ավելի վաղ նույնպես զբաղեցրել Է արտաքին գործերի նախարարի, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի պաշտոնները, ստացել Է 255 քվեաթերթիկ: Այսպիսով, առավելությունը կլինի այն թեկնածուի կողմը, որին կպաշտպանեն խորհրդարանի ավելի շատ պատգամավորներ: Առաջին փուլի արդյունքներով՝ Կիսիդուին աջակցել Է 146 պատգամավոր, Կոնոյին՝ 86:
Սանաե Տակաիտիի օգտին, որը խոստացել Է Կիսիդուին պաշտպանել երկրորդ փուլում, քվեարկել Էր 114 պատգամավոր: ԼԴԿ-ի ղեկավարի պաշտոնի համար առաջին փուլում պայքարում Էր չորս թեկնածու՝ նախկին արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան, վարչական բարեփոխման գործերի նախարար Տարո Կոնոն, որը պատասխանատու Է երկրում պատվաստման համար եւ ավելի վաղ նաեւ զբաղեցրել Է արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարի պաշտոնները, եւ երկու կանայք՝ համազգային գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին, որը տարբերվում Է իր ծայրահեղ աջ հայացքներով, եւ կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյկո Նոդան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ