ԱՄՆ-ն արձագանքել է հյուսիսկորեական հրթիռային նոր փորձարկումներին
ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում ցանկացած նոր սպառազինության մասին հաղորդագրություններին և ուշադիր ուսումնասիրում է Հյուսիսային Կորեայում նոր հիպերաձայնային «Հվասոն-8» հրթիռի փորձարկումների մասին տվյալները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, փոխանցում է TASS-ը։
«Մենք տեղ տեղյակ ենք։ Աշխատում ենք՝ վերջին արձակման կոնկրետ տեսակը հաստատելու ուղղությամբ։ Մենք լրջորեն ենք վերաբերվում (սպառազինությունների ոլորտում) ցանկացած նոր հնարավորությունների մասին հաղորդագրություններին։ Դատապարտում ենք տարածաշրջանի և միջազգային հանրության վրա ապակայունացնող ազդեցություն ունեցող ցանկացած անօրինական հրթիռային արձակում» ,-ասել է նա։
Կարծիքներ