ԱՄՆ-ում 2 մարդ է մահացել առանց վարորդի Tesla մեքենայի վթարի հետևանքով
Երկու մարդ է մահացել այն բանից հետո, երբ Tesla էլեկտրամոբիլը, որը շարժվել է ավտոպիլոտի ռեժիմով, մեծ արագությամբ բախվել է ծառին։ Դեպքը տեղի է ունեցել Տեխաս նահանգի Վուդլենդս քաղաքում, հայտնում է The Wall Street Journal-ը։
Մեքենայի ղեկին վարորդ չի եղել։ Տղամարդ ուղևորներից մեկը նստած է եղել առջևի նստատեղին, մյուսը՝ հետևի։
Ծառին բախվելուց հետո մեքենան բռնկվել է։ Հրշեջները կրակի դեմ պայքարել են 4 ժամ։
Փաստի առթիվ հետաքննություն է անցկացվում։ Հայտնի չէ՝ վթարի պահին անվտանգության բարձիկներն աշխատե՞լ են, թե՞ ոչ։
Կարծիքներ