Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է․ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Կնոջը ծեծի ենթարկած տղամարդը ձերբակալվել է․ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել, հրապարակված տեսանյութում երևացող, կնոջը ծեծի ենթարկած տղամարդը։

Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։
Տղամարդը ձերբակալվել է։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Հիշեցնենք, որ համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում