Ռեժիմը խուճապի մեջ է, բոյկոտիստը 3 օր է՝ չկա, հօդս է ցնդել մի պարզ պատճառով՝ շոու էր. Չախոյան

Ռեժիմը խուճապի մեջ է, բոյկոտիստը 3 օր է՝ չկա, հօդս է ցնդել մի պարզ պատճառով՝ շոու էր. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի դեմ «բոյկոտ»-ին:

«Ռեժիմը խուճապի մեջ է հայտարարող բոյկոտիստը 3 օր է չկա, հօդս է ցնդել։

Բոյկոտի առաջնորդ նախկին քաղաքապետը օրեր առաջ հայտարարում էր` ռեժիմը պանիկայի մեջ է, տեսանյութերս 3 մլն դիտում ունեն։

Արդեն 3 օր է՝ ոչ բոյկոտը կա, ոչ տեսանյութերը, ոչ էլ հայտնի շոումենը։ Մի պարզ պատճառով՝ պոպուլիզմով համեմված շոու էր։

Ինչ վերաբերում դիտումներին՝ Սուպեր Մաման էլ 3մլն դիտում ունի, բայց չի նշանակում, որ կանացի շորերը հագնի դուրս գա փողոց հեղափոխություն է անելու»,- ասված է Չախոյանի գրառման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում