Սպիտակ տունը չի հավատում, որ Ռուսաստանը մտադիր է զանգվածային ոչնչացման զենք կիրառել. Քիրբի

ԱՄՆ-ը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը կարող է զանգվածային ոչնչացման զենք կիրառել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Ես պարզապես կասեմ ձեզ, որ մենք որևէ տեղեկություն չունենք, որ պարոն Պուտինը որևէ մտադրություն ունի օգտագործել զանգվածային ոչնչացման զենք, առավել ևս միջուկային զենք՝ լինի մարտավարական կամ այլ», - ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը՝ Կիևին տանկեր մատակարարելու մասին Արևմուտքի որոշումների ֆոնին։
Կարծիքներ