Բուրյաթիայի հյուսիսում 3,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Վերջին օրվա երկրորդ երկրաշարժը՝ 3,6 մագնիտուդով, տեղի է ունեցել Բուրյաթիայի հյուսիսում՝ Բայկալ լճի տարածքում։ Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել Սեւերո-Բայկալսկի շրջանում, շաբաթ օրը հայտնել է Արտակարգ իրավիճակների նախարարության տարածաշրջանային գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ցնցումները չեն զգացվել։ Կենսապահովման հաստատություններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Կարծիքներ