«Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենա հանձնաժողովի ղեկավար. Ալեն Սիմոնյան
«Մենք ունենք նախընտրած հանձնաժողովներ և սպասում ենք մեր գործընկերների հետ հանդիպմանը, որպեսզի քննարկենք հանձնաժողովների ղեկավարման հարցերը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի ունենալու հանձնաժողովի ղեկավար, ունենալու է միայն ղեկավարի տեղակալի հնարավորություն»,- այսօր ՔՊ նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանը:
Նա հայտնեց, որ դեռևս այն կարծիքին է, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահներից մեկը լինի «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ. «Դա իմ կարծիքն է. քանի որ «Պատիվ ունեմ»-ը, ինչպես արդեն ասացի, ունենալու է ընդամենը մեկ հանձնաժողովի տեղակալ և փաստացի ԱԺ խորհրդում ներկայացված է լինելու ընդամենը 1 ներկայացուցչով, դա ԱԺ իրենց խմբակցության ղեկավարն է լինելու: Կարծում եմ՝ ընդդիմության համար հավասար պայմաններ ստեղծելու համար մենք պետք է քննարկենք այս հարցը և այդ հնարավորությունը տանք 3-րդ խմբակցությանը»,- ասաց նա:
Կարծիքներ