Հայաստանում Covid-19-ով վարակման ևս 925 նոր դեպք է հաստատվել․ գրանցվել է 12 մահվան դեպք
Սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258,545 դեպք, որոնցից 239,740-ն` առողջացած, 5,251-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12,352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1,688,640 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 5,836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Ունենք 627 առողջացած, 12 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1,202 է:
Կարծիքներ