ԱՄՆ-ում սատկել է Հյուսիսային Ամերիկայի ամենատարեց սպիտակ արջը

ԱՄՆ-ում սատկել է Հյուսիսային Ամերիկայի ամենատարեց սպիտակ արջը

ԱՄՆ-ում սատկել է Հյուսիսային Ամերիկայի ամենատարեց բեւեռային արջը: Միլուոկի շրջանի կենդանաբանական այգին հայտնել է, որ Սնոու Լիլին 36 տարեկան էր:

Ինչպես գրում է CNN-ը, ըստ ԱՄՆ-ի կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի տվյալների ՝ մասնագետների հսկողության ներքո ապրող բևեռային արջերի կյանքի միջին տևողությունը 23,4 տարի է: Սպիտակ արջերի պահպանման համար շահույթ չհետապնդող կազմակերպություն Polar Bears International-ը հայտնել է, որ այս տեսակը բնության մեջ ապրում է միջինը 15-18 տարի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում