ՉԺՀ-ն ԱՀԿ-ի երկու փորձագետների մերժել Է երկիր մուտքի թույլտվությունը COVID-19-ի դրական թեստերի պատճառով

ՉԺՀ-ն ԱՀԿ-ի երկու փորձագետների մերժել Է երկիր մուտքի թույլտվությունը COVID-19-ի դրական թեստերի պատճառով

Չինաստանի իշխանություններն Առողջապահության համաշխարհային կազմակեպության (ԱՀԿ) երկու փորձագետների մերժել են երկիր մուտքի թույլտվությունը նրանց հակամարմինների թեստերի դրական արդյունքների պատճառով: Հունվարի 15-ին այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել Է ՉԺՀ-ի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը: «ԱՀԿ-ի պատվիրակության 15 անդամներից Մեծ Բրիտանիայից մեկ փորձագետի մոտ եւ Կատարից մեկ փորձագետի մոտ IgM հակամարմինների թեստավորման արդյունքները եղել են դրական Սինգապուրի օդանավակայանում տարանցիկ թեստավորում անցնելու ժամանակ»,- հայտարարել Է դիվանագետը:

Ինչպես նշել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը, գործող կանոններին համապատասխան նրանց մրեժվել Է ՉԺՀ-ի տարածք մուտքի թույլտվությունը: Արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ առաջին թեստավորումից հետո կազմակերպվել Է անալիզների տվյալների երկրորդ հանձնումը, որի ընթացքում բրիտանացի փորձագետի արդյունքը եղել Է բացասական, իսկ Կատարի ներկայացուցչինը մնացել Է դրական: «Չինաստանն արդեն տվել Է բրիտանացի փորձագետի մուտքի թույլտվության համաձայնությունը»,- նշել Է Չժաո Լիցզյանը՝ չճշտելով նրա ժամանման օրն ու ժամանակը: ԱՀԿ-ի փորձագետները հունվրաի 14-ին Ուան են ժամանել կորոնավիրուսի առաջացումը որոշելու համար: ՉԺՀ-ի իշխանությունները պարզաբանել են, որ, երկրում գործող կանոնների համաձայն՝ փորձագետները պետք Է անցնեն 14-օրյա կարանտին, այդ ժամանակ նրանք չինացի մասնագետների հետ կոնսուլտացիաներ կվարեն տեսակապով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում