Վաղարշակ Հարությունյանը Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, խաղաղապահ առաքելության պայմաններում Արցախում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերը՝ հատուկ շեշտադրելով Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը:
Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր:
Կարծիքներ