Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցություններին

Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի փորձագետները ներկա կլինեն ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ առաջիկա բանակցություններին, բայց չեն գտնվի Ռուսաստանի հետ նույն սենյակում:

Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ռուս և ամերիկացի փորձագետները մարտի 24–ին Սաուդյան Արաբիայում հնարավոր խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում կքննարկեն նաև Սև ծովում նավագնացության անվտանգությունն ապահովելու ուղիները:

«Այնտեղ տեխնիկական խմբեր ներկա կլինեն: Ես այսպես եմ հասկանում՝ կլինի Ուկրաինայի և ԱՄՆ–ի հանդիպում, իսկ հետո մաքոքային դիվանագիտություն, ինչպես ասել են մեր ամերիկացի գործընկերները, ԱՄՆ–ն՝ Ռուսաստանի հետ»,- ասել է Զելենսկին Նորվեգիայի վարչապետի հետ ասուլիսում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում