Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները

Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճանապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները

Աբովյան համայնքում մեկնարկել են համայնքի գլխավոր ճ անապարհի՝ Հանրապետության պողոտայի կապիտալ հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը։

Այս տարի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարության կողմից հաստատված ծրագրերի շարքում են հիմնովին վերանորոգման ծրագրերը՝ շուրջ 650 մլն ՀՀ դրամ ծրագրային բյուջեով:

Մարզպետն այսօր տեղում ծանոթացավ իրականացվող շին. աշխատանքների ընթացքին:

2020 թ. սուբվենցիոն ծրագրի արդյունքում ամբողջությամբ հիմնանորոգվելու է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտան՝ 1,2 կմ ճանա պարհահատված:

Կատարվելու են ամբողջական ասֆալտապատման, հիմնաքարերի նորոգման ու փոխարինման, ջրահեռացման համակարգի նորոգման և կահավորման աշխատանքներ: Ծրագրի արժեքը 284.805.790 ՀՀ դրամ է, որից 45 %-ը հատկացվելու է պետական բյուջեի միջոցներից, 55 %-ը՝ համայնքապետարանի:

Մեկ այլ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է ամբողջությամբ ասֆալտապատել Աբովյան քաղաքի Հատիսի պողոտան: Ընդհանուր 369.821.260 ՀՀ դրամ ծրագրային արժեքվ՝ 45-55% համաֆինանսավորմամբ:

Ճանապարհաշինարարական աշխատանքների արդյունքում հիմնանորոգվելու է նաև Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում