ՀՀ-ն տարածաշրջանում տեխնոլոգիական ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը դառնալու մեծ ներուժ ունի. ԲՏԱ նախարար
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայարպետյանը հուլիսի 15-ին ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության EMEA տարածաշրջանի վաճառքի գծով փոխնախագահ Ալան Սոլոմոնին։
Նախարարն անդրադարձել է ՀՀ տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիաների զարգացման կարևորությանը, նշել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տարածաշրջանում դառնալու ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին, մի շարք այլ թեմաների։
Հանդիպմանը քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված ջանքերը:
Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Նեյշնլ Ինսթրումենթս էյ էմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանը։
Կարծիքներ