43 էջ և 134 կետ. BRICS-ի գագաթնաժողովում հռչակագիր է ընդունվել
BRICS երկրները գագաթնաժողովում ամփոփիչ հռչակագիր են ընդունել՝ «Ամրապնդել բազմակողմանիությունը՝ հանուն արդար գլոբալ զարգացման և անվտանգության» վերնագրով: Ասոցիացիայի երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը բազմակողմանիությանը և միջազգային համակարգում ՄԱԿ-ի կենտրոնական դերի պահպանմանը:
Փաստաթուղթը 134 կետ ունի և բաղկացած է 43 էջից:
Ամփոփիչ հռչակագրում BRICS-ի երկրներն իրենց աջակցությունն են հայտնել Աֆրիկայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի երկրների ցանկությանը`ավելի նշանակալից դեր խաղալ համաշխարհային գործերում:
Գագաթնաժողովի մասնակիցներն անդրադարձել են նաև Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի հակամարտություններին և հռչակագրում կոչ են արել ամրապնդել զենքի չտարածման ու զինաթափման ռեժիմը՝ ճանաչելով դրա դերը համաշխարհային կայունության պահպանման գործում:
Ըստ ՏԱՍՍ-ի, 43 էջանոց կազանյան հռչակագրում Ուկրաինան հիշատակվել է միայն մեկ անգամ՝ հակիրճ և առանց կտրուկ ձևակերպումների:
Կարծիքներ