16 կուսակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 14-ին կկազմակերպեն մոմավառություն
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 16 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքն ավարտվել է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՅԴ բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին մոմավառություն կլինի՝ նվիրված պատերազմում զոհվածների հիշատակին: Նրա խոսքով` նոյեմբերի 15-ին կկազմակերպվի հանրահավաք:
Կուսակցությունները հանրահավաք են հրավիրել՝ ներկայացնելու պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից ելքի իրենց տարբերակը:
ՀՀ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքը՝ հիշեցնելով, որ երկրում հայտարարված ռազմական դրության պայմաններում արգելվում է հավաքների անցկացումը: 16 կուսակցության ներկայացուցիչները հանրահավաք էին հրավիրել նաև նոյեմբերի 11-ին և 12-ին:
«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ դուրս է գալիս 17 կուսակցությունների նախաձեռնությունից և կոչ է արել այս պահին, անկախ քաղաքական տարաձայնություններից, համախմբվել սահմանադրականության ու կայունության գաղափարներով՝ թույլ չտալու պետականության խարխլում:
Կարծիքներ