Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին
Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։
«Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին հին լավայի գմբեթը փլուզվում է», – գործակալությունը մեջբերում է Երկրաբանական գործակալության ղեկավար Մուհամմադ Վաֆիդին:
Նրա խոսքով՝ հրաբխից պիրոկլաստիկ հոսքեր են գոյանում անձրևների ժամանակ լավայի ու ցեխային հոսքերի կուտակման պատճառով։
Գործակալության փորձագետների կարծիքով՝ հրաբխի ներսում կուտակվող մագման խառնարանի խորքից կտեղափոխվի մակերես։ Դիտորդները ֆիքսել են 200 մետր բարձրության ծխի սյուններ:
Ինդոնեզիայում գրեթե 130 ակտիվ հրաբուխ կա։ Կարանգեթանգ համարվում է ամենաակտիվներից մեկը։ Իր կառուցվածքի շնորհիվ ժայթքումները հաճախ ուղեկցվում են ուժեղ լավայի հոսքերով։
Կարծիքներ