Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1453 նոր դեպք, մահացել է 19 քաղաքացի
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 քաղաքացի, մահերի թիվը երկրում հասել է 141 հազար 532-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:
Իրանում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 5377 նոր դեպք. 774 մարդ հոսպիտալացվել է:
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 289 հազար 542 վարակվածից 7 մլն 69 հազար 663-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 640 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 717 հազար 489 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 79 հազար 954 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 28 մլն 562 հազար 524-ի:
Կարծիքներ