ԵՄ-ն միաձայն աջակցում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը. Մակրոն
Եվրամիության երկրները միաձայն կողմ են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք միակարծիք ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացմանը, ինչպես նաև ակտիվացնում ենք այդ պատժամիջոցները շրջանցելու դեմ պայքարը»,- ասել է Մակրոնը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Այն հեռարձակվել է Ելիսեյան պալատի X-ի պաշտոնական էջում։
Մակրոնը նշել է, որ Ուկրաինային ռազմական աջակցությունը, այդ թվում՝ զինամթերքի մատակարարումը և ուկրաինական տարածքում զենքի համատեղ արտադրությունը, մնում է Եվրամիության առաջնահերթությունը։
Կարծիքներ