Երևանում 45-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 10:30-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 45-ամյա Երվանդ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Խաչիկ Դաշտենց փողոցի և Նուբարաշենի խճուղու հատման խաչմերուկի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 81-ամյա Սիրանուշ Հ.-ին:
Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել: Փաստի առթիվ Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Կարծիքներ