L’Equipe. Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է

L’Equipe. Զիդանը աշխարհի լավագույն մարզիչն է

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ճանաչվել է լավագույն մարզիչ ֆրանսիական L’Equipe հանդեսի վարկածով:

Այս մասին լուրը այսօր հայտնվել է հանդեսի առաջին էջում:

Զիդանը շրջանցել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային:

Հիշեցնենք, որ 2019/20 թվականների մրցաշրջանում Զիդանը «Ռեալի» ղեկին դարձել է Իսպանիայի չեմպիոն ու նվաճել Իսպանիայի սուպերգավաթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում