Կրեմլը շեշտում է՝ Անկարան ղարաբաղյան կարգավորմանը կարող է մասնակցել միայն Երևանի և Բաքվի համաձայնությամբ
Ազատություն ռադիոկայանը գրում է՝ Կրեմլն այսօր վերստին ընդգծել է՝ Թուրքիան կարող է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը մասնակցել միայն Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։
Ամենօրյա ճեպազրույցում լրագրողները նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովից հետաքրքրվել են՝ արդյո՞ք Կրեմլում կիսում են այն տեսակետը, որ Թուրքիան պետք է մասնակցի խնդրի կարգավորման շուրջ առաջիկա բանակցություններին։
«Կարևորն այստեղ միայն երկու կողմերի կարծիքն է, նկատի ունեմ՝ Հայաստանի և Ադրբեջանի, քանի որ միայն հակամարտող կողմերը կարող են համաձայնություն տալ կամ ցանկություն հայտնել, որպեսզի այս կամ այն երկիրը մասնակցի բանակցային գործընթացին», - ասել է Պեսկովը։
Կարծիքներ