Խաղաղության ուղերձով. բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը նվագել է Շուշիի մզկիթում (տեսանյութ)
Բելգիահայ երաժիշտ Սեւակ Ավանեսյանը, նվագել է Շուշիի Վերին մզկիթում։ Երաժիշտը, որի թավջութակի հնչյուններն օրեր առաջ հնչել էին հրետակոծված Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, նշել է՝ մշակույթը սահմաններ չունի։
«Ուրախ եմ լինել իրանական մզկիթում, որը վերջերս է վերակառուցել։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են հայերը գնահատում արվեստը, անկախ կրոնից։ Մենք հենց հիմա կռվում ենք իսլամիստ ահաբեկիչների դեմ, բայց մենք լավագույնս պահպանում ենք իսլամական մզկիթը»,- «i24»-ի հետ զրույցում ասել է Սեւակ Ավանեսյանը։ Նա կատարել է Կիան Սոլտանիի «Persian Fire Dance» ստեղծագործությունը։
Կարծիքներ