Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում
Օմանի ծոցում մեկնարկել են Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ միջազգային ռազմածովային զորավարժությունները, հայտնում է Իռնա գործակալությունը։
«Ծովային անվտանգության գոտի-2024» համատեղ զորավարժությունների շրջանակում Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի զինվորականները զբաղվում են ծովային տնտեսական գործունեության անվտանգության ապահովմամբ։
Այս զորավարժությունների նպատակն է տարածաշրջանում ամրապնդել անվտանգությունը և դրա հիմքերը, ընդլայնել բազմակողմ համագործակցությունը մասնակից երկրների միջև, ինչպես նաև ցույց տալ այս երկրների բարի կամքը և խաղաղություն պահպանելու կարողությունը։
Զորավարժությունների այլ նպատակներից են միջազգային ծովային տնտեսական գործունեության անվտանգության ամրապնդումը, ծովահենության և ծովային ահաբեկչության դեմ պայքարը, մարդասիրական միջոցառումները, ծովային փրկարարական ոլորտում տեղեկատվության փոխանակումը և օպերատիվ և մարտավարական փորձի փոխանակումը:
Կարծիքներ