Գեներալ Մուրադովը հիշել է հայ պատանդների արցունքները․ «առկա է ըմբռնում»

Գեներալ Մուրադովը հիշել է հայ պատանդների արցունքները․ «առկա է ըմբռնում»

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը հայտարարել է, որ Ղարաբաղյան պատերազմի հետևանքով Ադրբեջանում պահվող հայ գերիներին վերադարձնելու հարցում  կա դրական ըմբռնում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այսօրվա դրությամբ ադրբեջանական կողմի բոլոր զինծառայողները վերադարձված են, իսկ հայ ռազմագերիների վերադարձի գործընթացը շարունակվում է, առկա է դրական ըմբռնում: Կարծում եմ, որ այդ հարցը պետք է ամբողջությամբ փակվի: ՌԴ խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն»,-ասել է Մուրադովը:

Նա նշել է, որ գերիներին վերադարձնելու աշխատանքը գնահատում է որպես խաղաղապահների պարտք: «Որպես զինվորական, ես հասկանում եմ, թե ովքեր են ռազմագերիները, ինչ զգացողություններ են նրանք ունեցել: Ես հիշում եմ առաջին թռիչքը դեպի Բաքու, երբ գերիներին վերադարձնում էինք Երևան: Ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում, ու տեսանք արցունքներ: Նրանք չէին հավատում, որ վերադարձել են տուն», պատմել է Մուրադովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում